Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի ունեցած եզրափակիչ խաղն «Աթլետիկ» – «Սարագոսա» մրցավեճն էր:
Բիլբաոյի «Աթլետիկ»-ը չկարողացավ ցուցադրել իր խարիզմատիկ ֆուտբոլը, որ գրեթե միշտ ի ցույց է դնում բասկերով լեցուն սեփական խաղադաշտում: Հյուրերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել տանտերերի դարպասն ու պարտության մատնել նրանց:
«Աթլետիկ» – «Սարագոսա»՝ 0:2
Գոլերը՝ (31´) Ապոնյո(11մ), (42´) Յոլդեր Պոստիգա:
Athletic de Bilbao 0 Zaragoza 2 by acosart





































