Եգիպտոսից լուրեր են ստացվում 2012թ. օգոստոսի 12-ից երկրի փոխնախագահ դարձած Մահմուդ Մեքքայի հրաժարականի մասին, հաղորդում է BBC-ն:
Պետական աղբյուրները դեռևս չեն հաստատել տեղեկությունը, Եգիպտոսի ԶԼՄ-ներն էլ պատճառը չեն նշում:
Եգիպտոսում այսօր տեղի է ունենում երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն: Այս նախագիծը պայքարի առիթ է դարձել գործող կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև:
Քվեարկությունը տեղի է ունենում 17 նահանգներում, տեղամասերի անվտանգությունն ապահովում է 250 հազար զինվոր:









































