Սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը։ Այդ մարդկանց դեպքում նկատվում է նաև անառողջ սննդի չարաշահում։ Հետազոտողները պարզել են, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնողներն ունեն բարձր ինքնագնահատական, սակայն ցածր ինքնատիրապետում։
Կոլումբիայի և Փիթսբուրգի համալսարանների մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ճարպակալման պատճառը շատ և անորակ սննդի ընդունումն է, ոչ թե նստած վիճակում երկար ժամանակ անցկացնելը։
Գիտնականները հետազոտել են Facebook-ի օգտատերերի կենսակերպը և եկել այն եզրակացության, որ նրանք նաև խմելու և շատակերության հակում ունեն։ Նրանք նաև վարկային շատ պարտքեր ունեն։
Աշխարհի բնակիչներից 7-ից 1-ը` մոտ 1 մլրդ մարդ, Facebook-ի օգտատեր է։









































