Sunday, 09 06 2024
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար

Փոփոխության է ենթարկվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Կառավարության վաղվա նիստում վավերացվելու է մայիսի 29-ին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, որում որոշ փոփոխություններ են կատարվել:

Ըստ այդմ՝ Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կնքում են պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետությունը միանում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին` դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Պայմանագրի վավերացումից հետո նոր մաքսատուրքերը գործելու են եկող տարվա հունվարի 1-ից: ՄՄ տարածքում, օրինակ, մեքենաների մաքսատուրքը սահմանվելու է 10 տոկոս:

Մինչ այդ փոփոխություններ են կատարվել պայմանագրի նախնական տեքստում:

Ըստ այդմ՝ ներմուծման մաքսային տուրքերի (այլ տուրքերի, հարկերի և գանձումների, որոնք ունեն համարժեք գործողություն) մուտքագրման և բաշխման, դրանք անդամ պետությունների բյուջե փոխանցման կարգի մասին արձանագրությունում (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) 12-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսային տուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանված են հետևյալ չափերով.

Հայաստանի Հանրապետություն – 1,13%,
Բելառուսի Հանրապետություն – 4,65%,
Ղազախստանի Հանրապետություն – 7,25%,
Ռուսաստանի Դաշնություն – 86,97%:

Ծառայությունների, առևտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության և իրականացման մասին Արձանագրության 2-րդ hավելվածը (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված) լրացվել է IV բաժնով` հետևյալ բովանդակությամբ. «Սույն Արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքը (այսուհետ` Միության մաքսային տարածք), Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհանդիսացող տարածքով (այսուհետ` օտարերկրյա պետությունների տարածք) ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները»:

Սույն Արձանագրությունը չի կիրառվում խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով, ջրային կամ օդային ուղիներով փոխադրվող ապրանքների նկատմամբ:

Սույն Արձանագրության մեջ կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի (այսուհետ` Մաքսային միության Մաքսային օրենսգիրք) անբաժանելի մաս կազմող Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները:

Եվրասիական տնտեսական միության ապրանքների փոխադրումը Միության մաքսային տարածքից Միության մաքսային տարածք օտարերկյա պետությունների տարածքով իրականացվում է Մաքսային միության Մաքսային օրենսգրքին, մաքսային իրավահարաբերություններ կարգավորող Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագերին և ակտերին համապատասխան` հաշվի առնելով սույն Արձանագրությամբ սահմանված առանձնահատկությունները:

Եվրասիական տնտեսական միության ապրանքների` օտարերկյա պետությունների տարածքով փոխադրումը Միության մաքսային տարածքից Միության մաքսային տարածք մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան պահպանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակը:

Եվրասիական տնտեսական միության մաքսային մարմնի կողմից, որի գործունեության տարածաշրջանում է գտնվում Եվրասիական տնտեսական միության` Միության մաքսային տարածքից ապրանքների բացթողման մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրը (այսուհետ` բացթողման վայր), ուր ժամանել են այդ ավտոմեքենաները, օտար պետությունների տարածքով Միության մաքսային տարածքից Միության մաքսային տարածք փոխադրվելու համար Միության մաքսային տարածքից դուրս եկող Եվրասիական տնտեսական միության ապրանքների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցի, կոնտեյների կամ այլ տարայի վրա է դրվում նույնականացման միջոցը: Նույնականացման միջոցների նշանակման կարգը որոշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից (այսուհետ` անդամ պետություն), որտեղ գտնվում է բացթողնման վայրը:

Նույնականացման միջոցների օրինակների փոխանակումն իրականացվում է անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Պայմանագրի ուժի մեջ մտնելուց 1 ամսվա ընթացքում:

Մաքսային միության Մաքսային օրենսգրքին, մաքսային իրավահարաբերություններ կարգավորող Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագերին և ակտերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտից հետո նշանակման մաքսային մարմնի կողմից չեն իրականացվում այդպիսի ապրանքները ժամանակավոր պահպանման տակ դնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ:

Օտար պետությունների տարածքով Միության մաքսային տարածքից Միության մաքսային տարածք ապրանքներից փոխադրման հսկողությունն իրականացվում է անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության տեխնոլոգիայի կիրառմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում