ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ ընտանիքի հետ մեկնում է Հավայի նահանգ` Սուրբ Ծնունդը նշելու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«Երեկոյան երկրի առաջին ընտանիքը մեկնելու է Հոնոլուլու, Հավայի նահանգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օբաման ամեն տարի ձմեռային արձակուրդներն անցկացնում է իր հարազատ նահանգում և ամեն տարի Սուրբ Ծննդի տոնակատարություններից առաջ բանակցություններ է վարում հանրապետականների հետ ֆինանսական հարցերի շուրջ: Այս տարի ևս Օբամային չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Կոնգրեսի հետ, այդ պատճառով նրա արձակուրդը երկար չի տևի:
Ամենայն հավանականությամբ նախագահը Վաշինգտոն կվերադառնա Սուրբ Ծնունդից անմիջապես հետո` չորեքշաբթի կամ հինգշաբթի:







































