Այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը:
Ելույթ ունեցավ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա համագումարին փոխանցեց իր կուսակցության կարծիքը: Նրա խոսքերով` ՀԱԿ-ը ունի շատ արժանավոր թեկնածուներ, որոնք կարող են առաջադրվել:
«Այսօր պետք է փաստել, որ կա մի մարդ, ով ունակ է մեզ համախմբել և առաջնորդել: ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Ելույթ ունեցավ նաև ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանը` ասելով, որ ՀԺԿ-ն շարունակելու է մնալ ՀԱԿ-ի կազմում:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ներկայացրեց, որ համագումարի համար առաջին մանդատը տրվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդ մանդատը` Բաբկեն Արարքցյանին, երրորդ մանդատը, ինչպես միշտ, Վանո Սիրադեղյանին:










































