Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Ո՞վ է վճարում ՀԱԿ-ի լռության դիմաց. մամուլ

Թվում էր, թե Հայ ազգային կոնգրեսը վաղուց դադարել է զարմացնել երկակի ստանդարտներով առաջնորդվելու իր գործելաոճով, գրում է «168 ժամ»-ը: Բայց ժողովրդավարական արժեքների, մարդու հիմնարար ազատությունների ջատագով այս քաղաքական միավորն այլևս որևէ բարդույթ չունի: Մարդու իրավունքների դեմ ամենափոքր ոտնձգության դեպքում դատապարտող հայտարարություններով հանդես եկող, մարդու իրավունքների պաշտպանությանը մազաչափ անգամ նպաստող ցանկացած քայլ ողջունող ՀԱԿ-ն արդեն մի քանի օր քար լռություն է պահպանում հայտնի «Մատաղիսի» գործով ապօրինաբար ազատազրկված երեք երիտասարդների՝ ազատ արձակման կապակցությամբ:

«Մատաղիսի» գործը տարիներ շարունակ համարվում էր և է Հայաստանի արդարադատության համակարգի խայտառակությունը, որի արդյունքում երեք երիտասարդների ու նրանց հարազատների ճակատագրեր են խեղվել: Այս շաբաթ այդ երիտասարդների նկատմամբ քրեական գործը կարճվեց: Որոշ գնահատականներով՝ դա տեղի ունեցավ իշխանության նախընտրական քարոզչության շրջանակներում, ոմանց կարծիքով՝ դրա հիմքում այլ նպատակներ են ընկած: Բայց անկախ շարժառիթներից՝ սա արդարության վերականգնման եզակի դեպք էր, որն, անշուշտ, պետք է ունենա հետևանքներ: Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ում հանցավոր գործունեության կամ անգործության պատճառով կայացվել էր այդ հրեշավոր դատավճիռը: Այդ մարդկանց առնվազն մի մասի անունը հայտնի է, և դրանց թվում «ամենակարկառունը» նախկին զինդատախազ, ներկայումս՝ սարսափելի ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն է: Նրա պատճառով կամ հանուն նրա՝ ՀԱԿ-ը որևէ կերպ չարձագանքեց արդարության վերականգնման, այս եզակի դեպքին, ինչպես սովորաբար իր հայտարարություններում է արձանագրում, չնշեց, որ թեկուզ նախընտրական նպատակներով՝ «հանցավոր իշխանությունն իր վրայից հանեց «նախկին խարանը»: Ոչ միայն չարձագանքեց, այլ իր ակտիվիստներին հանձնարարել է սոցիալական ցանցերում ու մամուլի որոշ միջոցներում հանդես գալ Ջհանգիրյւսնի պաշտպանությամբ: Իրավիճակի անհեթեթությունն այն է, որ ՀԱԿ-ն այդպիսով հայտնվել է Զինվորական դատախազության հետ բարիկադների նույն կողմում: Ազատ արձակված տղաների մեղավորության մասին շարունակում են պնդել Զինդատախազությունը, Գագիկ Ջհանգիրյանն ու ՀԱԿ-ը: Պատճառը, թերևս, այն է, որ, ինչպես Լևոն Զուրաբյանն էր ասել, Ջհանգիրյանն իրենց «գծի մեջ է»:

Չպաշտպանելով Ջհանգիրյանին՝ ՀԱԿ-ը կարող էր ստիպված լինել նրան «գծից հանել»: Իսկ դա ՀԱԿ-ի համար կարող էր բավական թանկ արժենալ: «Գծի մեջ» մնալու համար անհրաժեշտ է վճարել «գծի փողը»:

Այդ առումով Ջհանգիրյանը ՀԱԿ-ի համար, թերևս, եզակի հնարավորություն է՝ հաշվի առնելով թե նախկին զինդատախազի անձնական կարողությունը, թե նրա խնամիական կապերը Սուքիասյանների ընտանիքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում