«168 ժամ»-ը գրում է, որ երեկ կառավարության Ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն ոչ Սերժ Սարգսյանը, և ոչ էլ շնորհանդեսին մասնակցող ՀՀԿ խմբակցության այլ անդամներ որևէ դրվատանքի խոսք չեն ասել իրենց գործընկերոջ աշխատանքի մասին: Միակ մարդը, ով գովել է գիրքը և կարևորել դրա հրատարակումը, եղել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ում պահվածքը միանգամայն հասկանալի է. Եվրասիական միության հեղինակը Ռուսաստանն է:









































