Ամերիկյան թեթևատլետ Սյուզի Ֆեյվոր Համիլթոնը, ով երեք անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին՝ 1992, 1996 և 2000 թվականներին, խոստովանել է, որ Լաս Վեգասում մարմնավաճառ է աշխատել:
44-ամյա ամուսնացած կինը և երեք երեխաների մայրը պատմել է, որ մեկ ժամվա համար 600 դոլար է վերցրել, հազար դոլար՝ երկու ժամվա համար, չորս հազար՝ 12 ժամվա և վեց հազար մեկ օրվա համար: Նա աշխատել է Քելլի ծածկանվան տակ: Սյուզիի ամուսինը տեղյակ է նրա քաջագործություններից և բազմիցս նրան համոզել է թողնել այդ զբաղմունքը: Եվ դա նրան վերջապես հաջողվել է: Այժմ նախկին մարզուհին հայտարարել է մարմնավաճառի կարիերայի ավարտի մասին:
Ֆեյվոր Հեմիլթոնը մեծ սխալ է համարել մարմնավաճառությամբ զբաղվելը, խոստացել է փոխվել և դառնալ լավ մայր, կին, դուստր և ընկեր, ինչի մասին անմիջապես գրել է սոցկայքերից մեկի իր էջում:











































