1452թ. այս օրը Մայնցում գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար Յոհան Գուտենբերգը տպագրեց Աստվածաշունչը՝ Եվրոպայում առաջին լիածավալ տպագիր հրատարակությունը:
Գուտենբերգին է պատկանում ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան։
Երկար ու համառ աշխատանքից հետո նա ստեղծեց մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը: Գյուտարարը դրանցով կազմում էր շարվածքի էջեր ու տողեր, որոնցից արտատպվածք էր անում թղթի վրա։
Շարժական տպատառերի օգնությամբ հնարավոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակությամբ էջեր։ Գուտենբերգը հայտնագործեց նաև տպագրահաստոցը։