Կապանի «Գանձասար»-ի ու Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայտնվել է իտալական «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է իտալական tuttocalcioestero.it կայքը:
«Մենք շարունակում ենք փնտրել տաղանդաշատ ֆուտբոլիստների: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը»,- գրում է tuttocalcioestero.it-ը:
Ինքը՝ Բեգլարյանը, խոսելով «Ֆիորենտինա»-ի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, նշել է, որ ինքն այդ հարցերով չի զբաղվում: Նման բաներով զբաղվում է իր գործակալը: Իսկ իր տրանսֆերի համար բոլոր առաջարկները քննարկվելու են մրցաշրջանի ավարտին:
Նշենք, որ Բեգլարյանը ծնվել է 1993 թվականին:








































