Հոլանդիայի ազգային հավաքականի ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինը հայտարարել է, որ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կլքի միլանյան ակումբը, քանի որ չի կարողանում համաձայնության գալ թիմի հետ:
«Նա մոտ է «Ինտեր»-ից հեռանալուն: Ամեն ինչ որոշված կլինի հունվարի սկզբին:
Մեր նպատակնե՞րը. այս պահին մենք փնտրում ենք լավագույն վայրը մեր ընտանիքի համար. այս պահին կարիերայի մասին չենք մտածում»,- ասել է հոլանդացու կինը:









































