Արմավիրում քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանի վստահված անձ Սարգիս Ցականյանը այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ընտրությունների արդյունքները արդեն վստահորեն բողոքարկելու են Վարչական դատարանում։
Բողոքարկման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ երբ ընտրողների ցուցակները ստուգել են, պարզել են, որ Հայաստանից բացակայող արմավիրցիները մասնակցել են ընտրություններին։ «Հիմնականում սրա վրա ենք հիմնվելու, նաև այլ փաստեր կան։ նդամենը Պատկերացում կազմելու համար ներկայացնեմ 1 տեղամասի արդյունքերը. ամենափոքր տեղամասում, որը ստուգել ենք, 26 քաղաքացի Հայաստանում չեն եղել, բայց մասնակցել են ընտրություններին»,- ասաց Սարգիս Ցականյանը։









































