ԱՄՆ-ում մեծանում է երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկը։
ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պահանջարկը 2012 թ. նոյեմբերին, համեմատած մյուս ամիսների հետ, աճել է 0,7 %-ով: Այսպիսի տվյալներ է ներկայացրել երկրի առևտրի նախարարությունը:
Վերլուծաբաններն այս ցուցանիշի աճն ամսական կանխատեսել էին 0,2 %:
Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում սպառողական եկամուտների աճը 2012 թ. նոյեմբերին, նախորդ ամիսների հետ համեմատած, աճել է 0,6 %-ով, իսկ ծախսերինը` 0,4 %-ով: Փորձագետները սպասում էին այս ցուցանիշների աճ համապատասխանաբար՝ 0,3 % և 0,4 %-ով:
ԱՄՆ առևտրի նախարարությունը նախօրեին ՀՆԱ-ի աճը 2012 թ. 3-րդ եռամսյակի համար ներկայացրել է 3,1 %: Վերլուծաբաննները ակնկալում էին 2,8 % աճ:









































