Ամերիկյան Perella Weinberg Partner ֆինանսական ընկերությունը 190 միլիոն դոլարով գնել է Բեռլինի կենտրոնում գտնվող «Տախելես» սքվոթը, գրում է Berliner Zeitung:
Ամերիկյան կորպորացիան պլանավորում է այն բնակարանների համալիրի վերածել և դրա կողքին առևտրի կենտրոն կառուցել: Գրաֆիտիները պատրաստվում են ներկել:
«Տախելեսը բեռլինյան պատի փլուզումից հետո ժամանակակից մշակույթի կենտրոն դարձավ, որտեղ անցկացվում էր 1990-ականների բեռլինյան ամբողջ ստորգետնյա կյանքը:
Շենքը կառուցվել է 1909-ին և որպես հանրախանութ և պահեստ է օգտագործվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն որպես SS-ի շտաբ է օգտագործվել:









































