Հունաստանի ուղղափառ տաճարները կհրաժարվեն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ նվիրատվություն հավաքելու ավանդույթից։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, տաճարները կհրաժարվեն տոնական օրերին եկեղեցու համար կանխիկ նվիրատվություն հավաքելու համար հավատացյալներին սկուտեղ տրամադրելու հին ավանդույթից:
«Քրիստոնեասեր խաղաղ բնակիչներն իրենց ուսերի վրա կրում են ներկայի անբարենպաստ տնտեսական պայմանները, այն դեպքում, երբ մեր երկիրը պայքարում է բյուջեի ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասվում է Հելլադայի ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հունաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվել են աղքատության շեմին ծախսերի կրճատման պատճառով, որը սահմանվել է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը ստանալու դիմաց:
Ճգնաժամի ընթացքում եկեղեցին ընդլայնել է իր բարեգործական գործունեությունը, որն իր մեջ ներառում է տաք ճաշ բաժանել, իրեր և մթերք հավաքել կարիքավոր ընտաինքների համար:









































