Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է «Բարսելոնա»-ի հետ կայանալիք խաղի մասին.
« «Բարսելոնա»-ն միշտ վերահսկում է գնդակը: Սակայն միայն դրա շնորհիվ հաղթել չես կարող: Այո, նրանք տիրում են նախաձեռնությանը, բայց միշտ կարելի է «Բարսա»-ի դարպասին գոլային պահեր ստեղծել:
Ինձ դուր է գալիս նրանց խաղաոճը: Հետաքրքիր կլինի խաղալ նրանց դեմ: Իմ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան միայն հաղթանակի հասնելու համար: Կխնդրեմ տղաներին, որ հաղթանակի համար ոչինչ չխնայեն»-,ասել է Բլանը:









































