Իսրայելի հետախուզությունը՝ Մոսադը, նոր աշխատակիցներ է հավաքագրում համացանցում տեղադրված հատուկ հայցադիմումի օգնությամբ, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
6 լեզուներով թարգմանված հայցադիմումը տեղադրված է Մոսադի կայքում: Պարբերականը գրում է, որ այդ քայլը հեղափոխություն կառաջացնի «աշխարհի ամենագաղտնի լրտեսական կազմակերպություններից մեկի» գործակալների հավաքագրման գործում:
«Մենք պետք է շարունակենք համալրնել մեր շարքերը լավագույն մարդկանցով, որպեսզի Մոսադը կարողանա շարունակել ղեկավարել, պաշտպանել և ապահովել Իսրայել պետութունը և նրա գոյությունը»,- մեկնաբանել է Մոսադի ղեկավար Թամիր Փարդոն:
Պարբերականը ենթադրում է, որ դիմորդները հնարավորություն կունենան աշխատանք ստանալ հիմնականում տեխնիկական, համակարգչային և այլ ադմինիստրատիվ բաժիններում, և ոչ թե կներգրավվեն գաղտնի առաքելություններում:
Ընդհանուր առմամբ իր նոր մեդիա-ռազմավարության շուրջ Մոսադը դեռ լռում է, առցանց հավաքագրումն այդ ուղղությամբ առայժմ միակ քայլն է:








































