Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսին:
Tuttosport-ի տեղեկացմամբ՝ թուրինցիները մտադիր են 30-ամյա հարձակվողին 3 տարվա համաձայնագիր առաջարկել: Տևեսը «Ծեր սինյորա»-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 5 խաղ՝ խփելով 6 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:








































