Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է Մոսկվայի հյուրանոցում «Բավարիա»-ի ֆուտբոլիստների հետ տեղի ունեցած միջադեպը:
Գիշերը մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները ստիպված են եղել հայտնվել փողոցում: Տեղեկություններ են տարածվել, որ հյուրանոցում հրդեհ է բռնկվել:
«Ռուսաստանում տեղի ունեցածը զավեշտալի էր: Ես զարմացած եմ: Վստահ եմ, որ այն չի խանգարի մեզ: Կարծում եմ՝ խնդիրներ չեն առաջանա (ժպտում է)»,- կատակելով նշել է Զամերը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում ԲԿՄԱ – «Բավարիա» խաղը կկայանա վաղը:





































