Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կրկին յուրօրինակ նվաճում է գրանցել:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 5 տուրերում 29-ամյա Ռոնալդուն 10 գոլ է հեղինակել, ինչը ռեկորդային ցուցանիշ է Լա Լիգայում:
Օրինակ, մրցաշրջանի առաջին 5 տուրերի ընթացքում այդպիսի ցուցանիշ չեն կարողացել գրանցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12 թիմեր, Լա Լիգայի` 14, Ֆրանսիայի 1-ին Լիգայի` 14, Բունդեսլիգայի` 14 և Ա Սերիայի 17 թիմեր:








































