Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հասկանում հիստերան, որը բարձրացել է Apple ընկերության նոր iPhone 6-ի դուրս գալու կապակցությամբ, հայտնում է Agence France-Presse-ը:
Նա նշել է, որ Նյու Յորք այցի ժամանակ, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, ինքը նկատել է հսկայական հերթեր Apple խանութների մոտ:
«Այդ բրենդը նոր մոդել է թողարկում գրեթե ամեն տարի: Սակայն իրականում այդ iPhone 6-ը շատ չի տարբերվում անցած տարվա տարբերակից»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ մարդիկ իրենց համար գնում են ոչ թե հեռախոս, այլ բրենդ:








































