Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի` «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է Tutto Mercato-ն:
– Մենք չենք շտապում և մտածում ենք միայն հաջորդ հանդիպման մասին: «Սաութհեմփթոն»-ից 3 միավորով առաջ լինելը մեզ առաջին հորիզոնականում մնալու հնարավորություն է տալիս: Դա այժմ այդքան էլ կարևոր չէ, քանի որ մենք դեռ նոր ենք սկսել ընթացիկ առաջնությունը:
Մեզ դուր է գալիս գտնվել առաջին հորիզոնականում, սակայն մենք գիտենք, որ սա Անգլիայի Պրեմիեր լիգան է, և բոլորն էլ կարող են միավորներ կորցնել,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:







































