ՀՀԿ-ական պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, ում անունը մամուլում կապվեց բիզնես-գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առևանգելու պատմությանը, այսօր Ապարանում մասնակցում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի քավորությամբ նոր խաչ ավելացավ Սուրբ խաչ և Հույսի խորան կառույց-հուշարձանին:
Վահրամ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքով է եկել ապարանյան խաչի մոտ:
Դիտեք տեսանյութը:









































