«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը մեկնելու է Ղազախստան: Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նա արտագաղթելու է, բայց չէինք կարողացել պարզել, թե կոնկրետ ուր:
Այսօր Աշոտ Զաքարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ղազախստան է գնալու: Զաքարյանն ասաց, թե աշխատանքի հրավեր չունի, ինքն է ցանկանում ինչ-որ գործ սկսել, բայց չասաց, թե կոնկրետ ինչ գործ: Նա մի անգամ արդեն գնացել է Ղազախստան և իր գործը սկսելու նախապատրաստական աշխատանքներ կատարել: Զաքարյանը վերջնականապես կմեկնի դեկտեմբերի 24-ին:
Ա. Զաքարյանը Ղազախստանից վերադարձել է` մասնակցելու համար «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, թե չի դադարեցնի իր կուսակցական գործունեությունը: Ավելին՝ համագումարի ժամանակ նա ընտրվեց կուսակցության քաղխորհրդի անդամ:
Մեր զրուցակցի խոսքով` ինքը դրսից օգտակար կլինի և որոշ աշխատանքներ կտանի իր կուսակցության համար: Իսկ այս օրերին նա իր ընտանիքն է նախապատրաստում Ղազախստան տեղափոխել:









































