Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ներիշխանական ռեաբիլիտացիայի տոնը

Լիսկայի հաղթական վերադարձը Սյունիք համընկավ մի խորհրդանշական տարեթվի հետ: Մոտ 20 տարի առաջ, ավելի ճիշտ՝ 18 տարի առաջ, այս օրերին Հայաստանը փոթորկվում էր նախագահական ընտրությունների արդյունքներից:

1996 թվականի նախագահական ընտրություններն անկախ Հայաստանի համար ըստ էության առաջին ընտրություններն էին, քանի որ 1991 թվականի ընտրություններն ավելի շատ ԽՍՀՄ-ի վերջին ընտրություններն էին: Եվ քանի որ վերջինն էին, այդ իսկ պատճառով էլ երևի թե եղան առաջին արդար ընտրությունները խորհրդային տոտալիտարիզմից հետո: Իսկ անկախ Հայաստանի առաջին ընտրությունները ըստ էության վերականգնեցին կեղծիքը, սակայն առավել ցինիկ կերպով, վերականգնեցին բռնությամբ և դաժանությամբ:

Եվ այս ամենն ըստ էության տարբեր աստիճանային վայրիվերումներով շարունակվում է առ այսօր և կշարունակվի դեռ երկար ժամանակ, ինչի վկայությունն է հենց Լիսկայի խորհրդանշական վերադարձը առաջին կեղծված ընտրությունների, կարելի է ասել, 18-րդ տարելիցին:

Լիսկայի վերադարձը սովորական կադրային իրադարձություն չէ հակասահմանադրական ճանապարհով հաստատված և առ այսօր իշխող համակարգի համար: Սա հանգրվանային, շրջադարձային իրողություն է, որը տեղի է ունենում միևնույն ժամանակ, այսպես ասած, մի հայտարարված հեղափոխության քրոնիկայի շրջանակներում: Առաջին հայացքից է թվում, թե Լիսկան և Հայաստանում մեկնարկած հանրահավաքային գործընթացը հակադիր, տարբեր դիրքերում, տարբեր բովանդակությամբ գործընթացներ են: Իրականում այդ գործընթացները միմյանց փոխլրացնող են, այսպես ասած՝ կոմպլեմենտար գործընթացներ են, որովհետև ըստ էության երկուսի հիմքում էլ ռեաբիլիտացիան է՝ հասարակության, քաղաքացիների, ժողովրդի դեմ գործված հանցագործությունների ռեաբիլիտացիան:

Մի տեղում՝ Գորիսում, Լիսկայի տան դիմաց կատարված սպանությունն է, մյուս տեղում՝ Մարտի 1-ի սպանությունները, Մարտի 1-ի դաժանությունները և դրանք արդարացնողները: Մեկը հաղթական վերադարձով վերադառնում է իշխանություն, մյուսը հաղթականորեն վերադառնում է ոչ իշխանություն կամ ընդդիմություն: Տարբերությունը կարգավիճակներն են, բովանդակությունը չէ:

Ու ահա այս առումով է, որ տեղի է ունենում շատ խորհրդանշական և ըստ էության՝ շատ սինխրոն մի բան: Մարդիկ, որոնք հասարակության, պետության հանդեպ զանազան ծանրության, սակայն միևնույն հետևանքով հանցանքներ են գործել, ռեաբիլիտանում են՝ ով ինչպես կարող է: Եվ ըստ էության ակնհայտ է, որ մեկի ռեաբիլիտացիան օգնում է մյուսին, ու սա իրապես փոխադարձ գործընթաց է, որովհետև ակնհայտ է, որ առանց մեկի ռեաբիլիտացիայի, մյուսինն անհնար էր լինելու կամ լինելու էր արդեն չափազանց դժվար:

Մինչդեռ ներկայումս մենք տեսնում ենք, թե ինչքան հեշտ է այդ գործընթացը բոլորի համար, ու ինչքան հեշտանում է այդ համակարգային ռեաբիլիտացիան տարբեր կարգավիճակներով և նույն բովանդակությամբ, այնքան բարդանում է պետության և հասարակության իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում