Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Ռադամել Ֆալկաոն գոհ է իր թիմակիցների՝ ընթացիկ մրցաշրջանում ունեցած ելույթներից:
Դեգո Սիմեոնեի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնա»-ին զիջելով 9 միավորով: Իսկ ամենասկզբունքային մրացակցին՝ Մադրիդի «Ռեալ»-ին, «Ատլետիկո»-ն շրջանցում է 4 միավորով:
«2012 թվականը ֆանտաստիկ էր «Ատլետիկո»-ի համար: Հիշարժան պահերն այնքան շատ են, որ դժվար է առանձնացնել դրանցից մի քանիսը: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն այնպիսի ֆինանսական հնարավորություններ ունեն, որ իրենց կարող են թույլ տալ ձեռք բերել աշխարհի լավագույն խաղացողների տրանսֆերները:
Հիմա «Ատլետիկո»-ն երկրորդ տեղում է և մտածում է ոչ թե «Ռեալ»-ի, այլ «Բարսա»-ի հետ մրցակցության մասին»,- հայտարարեց Ֆալկաոն:






































