«Սողալու համար ծնվածը չի կարող թռչել: Իշխանությունը ստեղծել է մի վիճակ, որ կարողանա բռնանալ քաղաքացիների ազատությունների վրա: Դրանք իսկապես սողուններ են, դրանց համար չկա սրբություն: Եթե դրանց հարցնեք՝ Հայաստանի եռագույնի յուրաքանչյուր գույն ինչ է նշանակում, չեն կարողանա ասել: Բայց եթե հարցնեք՝ մարզպետ նշանակվելու համար որքան գումար է պետք վճարել, հստակ կպատասխանեն: Այդ հարցերում նրանք լավ են»,- այս մասին այսօր Սիսիանում եռյակի հանրահավաքին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:







































