«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու:
Այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մնացական Մնացականյանը և այլք:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










































