Փակել են գրամեքենաների վերջին արտադրությունը: Աշխարհում գրամեքենաների վերջին արտադրող հնդկական Godrej and Boyce ընկերությունը փակում է իր ամենավերջին գործարանը Մումբայում:
Դեռևս 90-ական թվականներին Godrej and Boyce ընկերությունը արտադրում էր մոտավորապես 50 հազար գրամեքենա, բայց արդեն 2009-ին արտադրությունը կրճատվել է և հասել 10-12-հազար օրինակի, որից հետո արտադրությունն ընդհանրապես դադարեցվել էր:
Գրամեքենաների վերջին գնորդները Հնդկաստանի, ինչպես նաև այլ զարգացող երկրների զինվորականներ են եղել, ինչպես նաև կառավարական և դատական մարմիններ, որոնք դեռ չեն կարողացել իրենց աշխատակիցներին ամբողջությամբ համակարգիչներով ապահովել:
Ներկա դրությամբ Godrej and Boyce-ի պահեստներում պահվում են մոտավորապես 200 մեքենաներ, որոնց մեծ մասը արաբական այբուբեն ունի: Գրամեքենայի արժեքը 270 դոլար է: Հնարավոր է, որ վերջին մեքենաները կհետաքրքրեն կոլեկցիոներներին:







































