Գերմանիայի Քիլ քաղաքում` «Սպարկասեն արենա» մարզապալատում, մեկնարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի տիտղոսային մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերի հետ:
Հիշեցնենք, որ այս մենամարտը 45-րդն է 34-ամյա Աբրահամի կարիերայում: Նա 44 մենամարտերից հաղթել է 40-ում, կրել 4 պարտություն: Արթուրը 28 մենամարտ ավարտել է նոկաուտով:





































