Ամերիկյան Ford Motor ընկերությունը ուրբաթ օրը որոշում է կայացրել Հյուսիսային Ամերիկայի շուկայից հետ կանչել 850 մեքենա՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հետ կկանչվեն Fusion, Escape, C-MAX և Lincoln MKZ 2013 և 2014 մոդելները: Ford-ի հայտարարության մեջ նշվում է, որ պասիվ անվտանգության կառավարման համակարգի բլոկում ծրագրային ապահովման աշխատանքի խափանման պատճառով հնարավոր է կարճ միացում:
Արդյունքում վթարի պահին կարող են չբացվել անվտանգության բարձիկները: Այս խնդիրը կարող է ազդել նաև ավտոմեքենայի այլ համակարգերի աշխատանքի վրա:
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նրանց հայտնի չեն այդ թերության պատճառով տեղի ունեցած վթարների մասին: Նշված մեքենաների տերերը թերություններն անվճար վերացնելու համար պետք է դիմեն դիլերներին:









































