Սոս Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ նրա մտերիմները, արվեստի երկրպագուները այսօր հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես ներկա էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ Սոս Սարգսյանի կերտած կերպարները հայ կերպարներ են: Նախարարը նկատեց, որ այն, ինչի մասին խոսում ենք կրթօջախներում, հասարակության մեջ պետք է գտնել:
«Մեզ թվում է, թե չկան, թվում է, թե խոսում ենք մի բանի մասին, հասարակության մեջ, սակայն, այլ բան տեսնում, բայց եթե խորը փնտրենք, կգտնենք այդ մարդկանց, ովքեր վառ օրինակներ կարող են լինել մեր երիտասարդ սերունդներին դաստիարակելու գործում: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդն է գնահատում»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Ավելին՝ տեսանյութում:







































