Ամերիկացիների մեծամասնությունը, ընտրելով՝ ինչն է կարևոր իրենց համար՝ զենքի վաճառքի հսկողութունը, թե այն ձեռք բերելու սահմանադրական իրավունքը, նախընտրում են հսկողությունը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին են վկայում PewResearch հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցածների 49%-ը հանդես են եկել զենքի տարածման հսկողությունն ուժեղացնելու օգտին այն դեպքում, երբ 42%-ը հայտարարել է, որ կարևոր է պաշտպանել ամերիկացիների՝ զենք կրելու սահմանադրական իրավունքը:
Հատկանշական է, որ 7 տոկոսի սահմանը ակնհայտորեն հանդիսանում է Կոնեկտիկուտի վերջին ողբերգության հետևանքը, որտեղ հոգեկան հիվանդ Ադամ Լանզան սպանեց 20 երեխայի ու 6 մեծահասակի:
Նախորդ ողբերգությունից՝ Կոլորադոյում կինոթատրոնի հրաձգությունից հետո 47%-ն էր հայտարարել զենքի նկատմամբ հսկողության ուժեղացման մասին, իսկ 46%-ը պաշտպանել էր ամերիկացիների՝ զենք կրելու իրավունքը:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 17-19-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնացել է 1219 մարդ:
Ավելի վաղ CNN-ի վերջին հարցումը ցույց էր տվել, որ մի վերջին քանի տարում առաջին անգամ ամերիկացիների կեսից ավելին կողմ է զենքի առևտրի ոլորտում հսկողության ուժեղացմանը:










































