Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

Հ.Առաքելյան. Նորից հասունացել է քաղաքական խորհուրդ ստեղծելու հրամայականը

Հետևելով Լևոն և Ռաֆֆի անպտուղ հակամարտությանը, նաև համընդհանուր ու համատարած նիհիլիզմին` ստիպված ենք մտածել ելքերի մասին: Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ բոլոր ոլորտներում ձախողված են կենսունակ ու զարգացած ապագային միտված քայլերը: Եվ հիմա էլ մեղավորներ չեմ փնտրելու նույնիսկ վարչապետիկի պտուկային մտածողության պայմաններում: Հանրության համար հիմնական մեղավորները հայտնի են, իսկ խորանալու պարագայում կստացվի, որ մեծ հաշվով մենք ենք մեղավոր, քանի որ երկար ժամանակ հանդուրժել ենք Հայ Ազգի համընդհանուր շահերին հակասող և՛ գործընթացները, և՛ դրանց պատասխանատուներին:

Համոզված եմ, որ «ապազգային սոուսից» ազատվելու մասին մտածում են բազմաթիվ հայկական կենտրոններ և անհատ մտավորականներ, որոնց քննադատությունները և առաջարկները մեզ են հասնում վարչակազմի ենթակայությունից զուրկ լրատվամիջոցների շնորհիվ: Իսկ ցավն այն է, որ տարատեսակ ու տարաբնույթ առաջարկները դառնում են ձայն բարբառոյ… Իսկ այն առաջարկություններն են առավել կենսունակ, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա (նորագույն պատմության փաստերը ներառյալ), և ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ու կյանքում իր արդյունվետությունն ապացուցած գործընթացները կարող են ուսանելի լինել հենց «ելքերի» առումով:

Ընկերներիս հետ ելքերի որոնմանն ուղղված քննարկումների արդյունք էր, որ հիշեցի 1997 թվականին ստեղծված Քաղաքական Խորհրդի մասին: Այն Քաղաքական Խորհրդի, որն իր մեծ դերակատարությունն ունեցավ 1998-ի վարչակազմի անարյուն փոփոխության գործում:

Այո, շատերը միգուցե մոռացել են այդ իրական քաղաքական մարմնի արդյունավետ գործունեության մասին և նրա ստեղծման ոչ արհեստականության մասին, բայց ինքս լինելով մասնակիցը կազմակերպչական աշխատանքներին, քանի որ նիստերը ընթանում էին ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակում, չեմ կարող մոռանալ համընդհանուր հանդուրժողականությունը, կուսակցությունների ներկայացուցիչների քաղաքական մշակույթին հարիր զսպվածությունը միմյանց հայացքների և գաղափարների հանդեպ: Իսկ նմանատիպ քաղաքական երկխոսության «լսարանի» առկայությունը ժամանակի պահանջ էր, քանի որ Ազգային Ժողովը վերածվել էր ոչ քաղաքական մարմնի, իսկ հիմնական քաղաքական դերակատարություն ունեցող ուժերը պառլամենտից դուրս էին: Եվ ի զարմանս շատերի, 1997 թվականի տարեվերջին, տասնյակից ավելի քաղաքական կազմակերպությունների լիդերներ մի կողմ դրեցին սեփական «եսը» և նստեցին նույն սեղանի շուջ:

Ցանկանում եմ թվարկել հիմնական ուժերը, որոնք միգուցե զարմանք հարուցեն ընթերցողի մոտ, թե ինչպես են նրանք նստել կողք կոքի և դեռ նախագծեր մշակել ու աշխատել: Նախօրոք հայցում եմ ներողամտություն այն կազմակերպություններից, որոնց անունը չեմ նշի զուտ մոռացության պատճառով.

-Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցություն
-Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
-Հայ Յեղափոխական Դաշնակցություն
-Սահմանադրական Իրավունք միություն
-Ազգային Ժողովրդավարական միություն
-Ազգային Ինքնորոշում միավորում
-Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
-Հայաստանի Հանրապետական կուսակցություն
-Երկրապահ կամավորականների միություն
-Հայաստանի Գիտաարդյունաբերական և Քաղաքացիական միություն
-«Շամիրամ» քաղաքական կազմակերպություն
-Հայաստանի սոցիալիստական ուժերի միություն
-Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ և այլն:

ՀՌԱԿ-ի գրասենյակում նիստերը գումարվում էին հիմնականում փակ ռեժիմով, սակայն դա չէր խանգարում, որ ցանկացած մասնակից իր կարծիքը ներկայացներ դրսում սպասող համբերատար լրագրողներին: Քաղաքական Խորհրդի նիստերին հաճախակի մասնակցում էին պաշտոնատար անձինք և տալիս բացատրություններ ոլորտի կացության վերաբերյալ: Հաճախակի մասնակցում էր նաև ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ով տեղեկատվություն էր տալիս աղմկահարույց հանցագործությունների բացահայտման մասին և ով հետագայում սպանվեց իր կաբինետում:

Ավելին ասեմ: Երբ 1998-ին նախագահ դարձավ Ռ.Քոչարյանը, նա տեսնելով Քաղաքական Խորհրդի արդյունավետ գործունեությունը, իր` 1998թ հուլիսի 19-ի հրամանով վավերացրեց Քաղաքական Խորհրդի օրինական գոյությունը, սակայն այս անգամ «ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական Խորհուրդ» անվանումով և ընդունվեց Աշխատանքային Կանոնադրություն: Այնուհետև Խորհրդի նիստերը տեղափոխվեցին նախագահականի սրահներ: Որոշ ժամանակ տևած գործունեությունից հետո նույն նախագահի հրամանագրով Խորհուրդը դադարեցրեց իր գործունեությունը: Համոզված եմ, որ սխալը կայանում էր նրանում, որ անկախ քաղաքական մարմինը դարձավ ՀՀ նախագահին առընթեր, չնայած մյուս կողմից էլ` պարզից էլ պարզ էր, որ նմանատիպ քաղաքական համախմբման գործունեությունը կրում էր ժամանակավոր բնույթ:

Բաց թողնելով ընթերցողին հայտնելու գայթակղությունս, թե ովքեր էին կողք կողքի նստում և համերաշխ աշխատում, ցանկանում եմ կենտրոնանալ այն գաղափարի վրա, որ այսօր էլ օրհասական պահ է և հասել ենք մի հանգրվանի, որ առողջ ուժերի երկխոսությունը առօրյա հրամայական է: Քաջ գիտակցում եմ «առողջ» բառի խոցելիությունը տարբեր քաղաքական կազմակերպությունների և նրանց լիդերների կողմից, սակայն համոզված եմ, որ կյանքի գոյության հետ միայնակ կռիվ տվող ժողովուրդը թքած ունի, թե ով ում հետ կնստի և ինչ կպայմանավորվի, կարևորը արմատական համակարգային փոփոխություններն են, որը մեր երկիրը կդարձնի ուժեղ պետություն… Պետություն, որտեղ ցանկացած քաղաքացի` անկախ իր քաղաքական հայացքներից, կլինի պաշտպանված բոլոր առումներով և իր ընտանիքի ապագան կկապի Հայրենիքին: Իսկ կարևորը ցանկալի փոփոխություններին հասնելու ընթացքը լինի անարյուն, առանց ցնցումների, կամ ցնցումները լինեն այնպիսին, որի տակից ազգովի կարողանանք դուրս գալ առավել հզորացած և առավել բարիացած` ի հակադրություն այսօրվա համատարած տնտեսական թույլիկության և քաղաքական չարության:

Միանշանակ է, որ լուրջ քաղաքական կազմակերպությունները ունեն երկիրը անհեռանկարային իրավիճակից դուրս բերելու ծրագրեր, նույնիսկ երբեմն նույն կերպ են տեսնում ցավոտ հարցերի լուծումները: Պակասում է նույն սեղանին նստելու և քաղաքական հանդուրժողականության շրջանակներում միմյանց լսելու ցանկությունը:

Գոնե լսելը… Իրար չլսելու ազգային խնդիր ունենք և եթե դա հաղթահարվի, ապա ցանկալի արդյունքը չի ուշանա…

Եվ ամենևին չհավակնելով Քաղաքական Խորհուրդ ստեղծելու գաղափարի մենաշնորհին, այնուամենայնիվ ուզում եմ շեշտել, որ ՀՌԱԿ-ը չունի ուսադիրների խնդիր այս հարցում, այլ ունի տարիներով կուտակած ե՛ւ վաստակ, ե՛ւ կազմակերպական փորձառություն՝ քաղաքական համաձայնություն գոյացնելու ուղղությամբ, հետևաբար իմ և աշխարհասփյուռ ընկերներիս անունից կոչ եմ անում սկսել երկխոսություն այն քաղաքական ուժերին, որոնք կհամախմբվեն «Անարյուն փոփոխություններ» կարգախոսի շուրջ, իսկ ՀՌԱԿ-ն էլ առանց որևէ ակնկալիքների` պատրաստ է նորից տրամադրել իր կենտրոնական գրասենյակը:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության փոխնախագահ
Հարություն Առաքելյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում