Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն լավ է զգում և ռոտացիայի ենթարկվելու անհրաժեշտություն չի զգում:
«Մենք դեռ մրցաշրջանի սկզբնամասում ենք, և ես ցանկանում եմ խաղալ` վստահություն ձեռք բերելու և խաղային ռիթմի մեջ մտնելու համար: Ներկայումս շարունակում եմ բարելավել խաղային որակներս: Դեռ որոշ ճանապարհ ունեմ անցնելու:
Ջանասիրաբար մարզվել եմ: Իսկ երբ անհրաժեշտ լինի, կհանգստանամ: Ինձ լավ եմ զգում և ցավեր չունեմ»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































