Երեկ Լինկոլն կենտրոնում Նյու Յորքի կինոփառատոնը երեկ բացվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Անհետացածը» (Gone Girl) ֆիլմի համաշխարհային պրեմիերայով, հայտնում է ITAR-TASSը:
Կինոժապավենում հիմնական դերակատարներն են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքն ու Ռոզամունդ Փայքը:
«Անհետացածը» պատմություն է այն մասին, թե ինչպես է հարսանիքի 5-ամյակի նախօրեին անհետանում հերոսի կինը, իսկ ամուսինը համարվում է գլխավոր կասկածյալ:
Նյույորքյան հանդիսատեսին սպասվում է ևս մեկ համաշխարհային պրեմիերա. հոկտեմբերի 4-ին փառատոնում կցուցադրվի Փոլ Թոմաս Անդերսոնի «Ի ծնե արատ» (Inherent Vice) ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Խոակին Ֆենիքսը:









































