ԱՄՆ-ում ավելի քան 400.000 մարդ առանց էլեկտրականության է մնացել ձյան առատ տեղումների պատճառով, որը հինգշաբթի սկսվել է Միջին Արևմուտքի նահանգներում:
Ընդհանուր առմամբ, տարերքից տուժել է 13 նահանգ: Որոշ վայրերում, ըստ օդերևութաբանների, ամսվա չափով տեղումներ են եղել: Ձյունը ուղեկցվել է ուժեղ քամիով, որը տապալել է հարյուրավոր ծառեր:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները՝ բոլորից շատ տարերքի հարվածից տուժել է Նեբրասկա նահանգը, որտեղ առանց լույսի է մնացել 130.000 մարդ:










































