Ferrari սուպերավտոմեքենաների իտալական արտադրողը հետ է կանչում 458 Italia և Spider մոդելի 3 հազար ավտոմեքենա, հաղորդում է carscoops.com պորտալը։ Սերվիսային կամպանիան վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք վաճառվել են ԱՄՆ-ում։
Հետկանչի պատճառը այդ մոդելների բեռնախցիկի կափարիչի կառուցվածքային առանձնահատկությունն է. պարզվում է, որ այն չի կարելի բացել ներսից։
ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) եզրակացրել է, որ մեքենայի փակ բեռնախցիկում հայտնված մարդը չի կարող այնտեղից դուրս գալ առանց կողմնակի օգնության։ NHTSA-ի փորձագետները համարում են, որ սպորտային մեքենաների այդպիսի առանձնահատկությունը կարող է հանգեցնել մարդու տրավմայի կամ նույնիսկ մահվան։








































