Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է ապաքինվել վնասվածքից և չի կարող մասնակցել «Թուլուզ»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է L’ Equipe-ն:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ շվեդ հարձակվողը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ ՊՍԺ-ի կազմում վնասվածքներ ունեն նաև Էսեկիել Լավեսին և Տիագո Սիլվան:






































