Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Ի դեպ՝ մարզպետարանում Սուրիկ Խաչատրյանին դիմավորել են հոտնկայս և ծափողջյուններով:
«Եվս մեկ անգամ անգամ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, Սյունիքն էլ կենտրոնը»-իր ելույթում նշել է Սուրիկ Խաչատրյանը։
Սուրիկ Խաչատրյանի ելույթը ավելի ուշ կներկայացնենք տեսանյութով:









































