«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չգիտի, հնարավո՞ր է արդյոք երկարաձգել վարձավճարի ժամկետն ու որոշ ժամանակ շարունակել ելույթներն Անգլիայում:
Հիշեցնենք, որ Լեմպարդի իրավունքները պատկանում են ամերիկյան «Նյու Յորք Սիթի» ակումբին, որը կսկսի իր ելույթներն MLS-ում հաջորդ մրցաշրջանում:
««Մանչեսթեր Սիթի»-ում մնալը կախված չէ ինձնից: Ցանկացած դեպքում, որոշում պետք է ընդունի ակումբը: Ես կշարունակեմ մարզվել և խաղալ, իսկ մնացածն ակումբի գործն է: «Քաղաքայիններ»-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև հունվար: Ահա ամենն, ինչ կարող եմ ասել»,- The Guardian-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:








































