Լատինական Ամերիկայի երկրների բնակիչները ճանաչվել են երկրագնդի ամենալավատես բնակիչներ: Այս մասին հաղորդում է BBC-ին` վկայակոչելով Gallup University-անցկացրած հարցումը:
Հարցումի արդյունքների համաձայն` դրական զգացմունքների ոլորտում առաջատար են համարվել պանամցիները, պարագվայցիները, սալվադորցիները և Վենեսուելայի բնակիչները:
Միևնույն ժամանակ կյանքի հանդեպ հոռետես վերաբերմունք ունեն Սինգապուրի, Հայաստանի, Իրաքի, Վրաստանի բնակիչները:
Gallup University-ն հարցումն անցկացրել է 2011թ. աշխարհի 148 երկրներում: Երկրների բնակիչներին տրվել է հինգ հարց հույզերի վերաբերյալ:









































