«Այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը սպասելի չէր, կան նախահիմքեր. Սուրիկ Խաչատրյանը հրաժարական էր տվել ժամանակավոր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ չհամաձայնելով այն մտքին, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ էր հասարակությանը:
Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց նաև, որ հասարակական բողոքի մեծ ալիք կա նշանակման կապակցությամբ. «Նոր է նշանակվել երեկ, դեռ կտեսնենք… Բողոքներ կան, ալիքը ձեր ասած չկա, կան ցանկացողներ և չցանկացողներ»:
Իսկ նշանակումը ուղիղ հարված չէ՞ր հենց իշխող կուսակցությանը՝ Հանրապետականին: Այս հարցին Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց՝ «չեմ կարծում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































