The Washington Post-ը ֆոտոշարքով է ներկայացրել սիրիական հակամարտությունից փախչելուց հետո կյանքի վերակառուցման փուլում գտնվող Սիրիայի քաղաքացիների մասին:
Այս տարվա մարտին սիրիական Քեսաբ քաղաքը հարձակման ենթարկվեց «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման կողմից: Ծագումով հայ, Սիրիայի քրիստոնյա քաղաքացիները, ովքեր ապրում ու աշխատում էին այդ տաածաշրջանում, ստիպված եղան փախչել՝ հետևում թողնելով բիզնեսն ու ունեցվածքը:
Մինչդեռ շատ լրագրողներ անդրադառնում են հարևան Լիբանանում ապաստանած փախստականների հարցերին, ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիգլիան (Echo Photo Agency) իր օբյեկտիվը ֆիքսել է նրանց վրա, ովքեր հայրենիք են վերադարձել: «Հայրական հող» վերտառությամբ շարքում նա ուսումնասիրել է նոր մարտահրավերները, որոնք կանգնած են նրանց առջև, անդրադարձել է հարմարվելու նրանց ջանքերին: Նշվում է, որ շատերի խնայողությունները վերջացել են կայուն աշխատանքի բացակայության պատճառով:









































