Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ընդդիմությունը լռում է Խրիստենկոյի կենացը

Հայաստանի իշխող կուսակցությունը լուռ է: Ոչ մի ձայն, ոչ մի՝ նույնիսկ ֆեյսբուքյան պատասխան Վիկտոր Խրիստենկոյին, որը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի մարզի հետ և դիտարկել որպես Մաքսային միության էքսկլավ:

Հանրապետական կուսակցության տարբեր մակարդակի գործիչները, որ իրենց կյանքի «լավագույն օրերը» անցկացնում են Facebook-ում տարատեսակ հաղթական գրառումներ անելով, կարծես թե ընդհատակ են անցել և Խրիստենկոյի վիրավորական արտահայտությունը չնկատելու են տալիս: Նա վիրավորել է հայ ժողովրդի պետական արժանապատվությունը, իսկ հայ ժողովրդի անունից երդումներ տվող ՀՀԿ-ն հիմա կարծես ոչ Հայաստանի հետ կապ ունի, ոչ հայ ժողովրդի:

Սա, իհարկե, արդեն զարմանալի չէ: ՀՀԿ-ն միայն կարողանում է հակադարձել և հարձակվել սեփական հայրենակիցների վրա, երբ նրանք որևէ կերպ կասկածի տակ են դնում այդ կուսակցության կառավարման արդյունավետությունը: Իսկ Ռուսաստանի` անգամ շարքային քաղաքացուն հակադարձելը հանրապետական կուսպաշտոնյաների ուժերից վեր է՝ դրա համար համարձակություն է պետք, իսկ այդ պաշտոնյաների մեծ մասը նույնիսկ ազգային բանակ գնալու և ծառայելու համարձակություն չի ունեցել, ուր մնաց` Ռուսաստանի պաշտոնյաներին պատասխանելու:

Սակայն լռություն է նաև ընդդիմադիր դաշտում: Այստեղ էլ Խրիստենկոյին կարծես ոչ տեսել են, ոչ լսել, ոչ գիտեն նրա մասին, ոչ գիտեն` էքսկլավն ինչ է, ոչ էլ Կալինինգրադի տեղը գիտեն: Ընդդիմությունն էլ լռում է Facebook-ում և դրանից դուրս: Միգուցե վաղը ինչ-որ նոր ձայնագրություններ մեջտեղ կգան, որտեղ սրճարանում ընդդիմադիր քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ընդդիմադիր գործիչները կխմեն Խրիստենկոյի կենացը և կկամենան, որ նրա նկարագրած էքսկլավային ապագան ինչքան հնարավոր է` շուտ իրականություն դառնա:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում ինչպես իշխանության լռությունն է նման դեպքերում շատ սովորական և սպասելի, արդեն նույն կերպ սպասելի ու սովորական է, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի լռությունը: Ու այստեղ խնդիրը ոչ միայն հայտնի ձայնագրության մեջ հնչած մտքերն են, թե ինչպես է քաղաքական ուժերից մեկն իր առաջ գերխնդիր դնում քաղաքացիական հասարակությանը զերծ պահել «հակառուսականությունից», այլ նաև շատ ավելի բաց դիրքորոշումները:

Ի վերջո` հայրենիքի փրկության դիրքերից, Հայաստանի անկախության և զարգացման դիրքերից հանդես եկող այդ ուժերն էին, որ ՀՀԿ-ի հետ միասին խորհրդարանում քվեարկում էին ՀԱՊԿ համաձայնագրին կողմ, որով Հայաստանը զրկվում էր առանց Ռուսաստանի թույլտվության իր տարածքում որևէ այլ երկրի ռազմական ենթակառուցվածք տեղադրելու իրավունքից: Եզակի բացառություններով` ընդդիմադիր ուժերը կողմ էին քվեարկում այդ համաձայնագրին:

Պարզ է, որ նրանք հիմա պետք է ոչ թե խոսեն Խրիստենկոյի դեմ, այլ ինչ-որ տեղ նստած խմեն նրա կենացը: Եվ ի տարբերություն այլ դեպքերի` այս դեպքում նրանք երևի թե կցանկանան, որ այդ ամենը գաղտնալսվի և մի օր հրապարակվի, որ Խրիստենկոյից ու Մոսկվայից թաքուն չմնա, թե ինչպես է նաև ընդդիմությունը նրանց կենացը խմել: Եվ նույնիսկ գուցե թե այս անգամ իրենք իրենց էլ ձայնագրեն` մտածելով, որ իշխանությունները կարող են «չուզողություն» անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում