Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է սյուժե, որտեղ երևում է, թե ինչպես է կաղում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը այս տարվա հուլիսին կատարած իր ուղևորություններից մեկի ժամանակ: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինը նկատելիորեն կաղում տարբեր արարողությունների մասնակցելիս:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, թե հյուսիսկորեացի առաջնորդը դադարել է հայտնվել հանրության առջև: Նման երկարատև բացակայությունը հիմք էր տվել մտածելու, թե նա հիվանդացել է:








































