Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Սերժի՛կ, հեռացի՛ր, Հովի՛կ, մնա՛. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտեցեք, որ սկսենք: Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ նորից եմ խնդրում, մոտեցեք, որ սկսենք»,- այս հորդորով երեկ մեկնարկեց Աբովյանի քաղաքապետարանի մոտ կազմակերպված ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակի առաջին հանրահավաքը: Այն վարում էր ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հանրահավաքը բավականին բազմամարդ էր. թեև միայն եռագույնն էր մարդկանց ձեռքին փողփողում, սակայն ակնհայտ էր, որ ԲՀԿ էլեկտորատն է հավաքվել: Մոտակայքում ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ էին կանգնած. դրանցով Աբովյանին հարևան գյուղերից ու քաղաքներից բնակչություն էր բերվել՝ հանրահավաքին մասնակցելու: Պատահականություն էր, թե հատուկ մտածված քայլ, սակայն պարզվեց, որ տարածքում ինտերնետ չկա, ու լրատվամիջոցներն ուղիղ եթեր մտնելու հնարավորություն չունեցան: Հավաքվածների մեջ կային նաև Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից: Նրա թիկնազորի պետը՝ Էդոն, հենց հարթակում էր, ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի և Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ:

Ուրիխանյանը նախ ողջունեց աբովյանցիներին, ինչին հետևեց ներկաներից մեկի արձագանքը՝ «բա չարենցավանցիների՞ն»: Հետո ասաց, թե ինչի համար են իրենք եկել այստեղ. հանդիպելու ժողովրդի հետ, լսելու նրա ձայնը: Եվ իր խոսքը հենց սկզբից կառուցեց սահմանադրական բարեփոխումները քննադատելով: «Մենք եկել ենք ժողովրդի հետ այսպես բաց ու ազատ հանդիպելու, ոչ թե իշխանությունների նման, որ գնում էին, իբր սահմանադրական բարեփոխումների համար հանդիպում մարզային բնակչության հետ փոքրիկ դահլիճներում: Մենք եկել ենք լսելու մեր ժողովրդի ձայնը»: Եվ խոսքը փոխանցեց Վարդան Օսկանյանին, ով խոսեց տնտեսական ցուցանիշներից՝ համեմատական անցկացնելով ոչ շատ հեռու անցյալի հետ: «Մեր տարեկան ՀՆԱ-ն այսօր նույնն է, ինչ 2008 թվականին: Այսինքն՝ տեղում դոփել ենք: Բայց մի քիչ որ խորանում ենք, տեսնում ենք, որ հետ ենք գնացել, արտաքին պարտքն ավելացել է, էապես նվազել է բնակչության քանակը, արտագաղթը մեծացել է, ժողովրդի սոցիալական վիճակը վատացել է, և եթե մի քիչ խորը դատենք, կհասկանանք, որ այս իշխանությունները ոչ մի առաջընթաց չեն գրանցել… Ընդդիմությունն այս բոլորը հենց սկզբից շատ լավ տեսել է, այս խնդիրների գլխավոր պատճառը մեկն է՝ քաղաքական մենաշնորհը: Այսօր ամեն ինչ ղեկավարվում է մի կենտրոնից՝ մի քաղաքական ուժի կողմից: Քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի»: Ընդդիմությունը համախմբված պայքարում է այս ամենի դեմ, և արդյունքում իրենց հաջողվեց փոխել վարչապետին՝ նշանակվեց նոր վարչապետ, ում իրենք ժամանակ են տվել, որ 12 պլյուս մեկ կետերի պահանջները կատարի:

Խոսելու հերթը հասավ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով հիշեց 88-ի շարժումը, որ այն սկսվել է հենց Աբովյանից, հետո անցավ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը և անդրադարձավ հրաժարականների պահանջին՝ սկսելով վարչապետից. «Ասենք թե պահանջեցինք նորից կառավարության հրաժարականը, և հիմա էլ Հովիկ Աբրահամյանին հանեցին, ո՞ւմ պետք է բերեն նրա փոխարեն: Պետք է բերեն Գալուստ Սահակյանին: Դրանով որևէ բան կփոխվի՞: Իհարկե, չի փոխվի», ուստի համակարգային փոփոխություն է պետք, արդար ընտրություններ, իսկ, այ, դրա համար համախմբվել է պետք՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: «Տարբեր փորձագետներ, լրատվամիջոցներ բազմաթիվ հակասություններ են ուզում գտնել այս ընդդիմադիր ուժերի համախմբման մեջ: Այսպիսի համախմբվածություն, որ հիմա կա այս ուժերի մեջ, այսպիսի համախմբվածություն երբեք չի եղել»,-վստահեցրեց «Ժառանգության» փոխնախագահը: «Հաղթանա՛կ, հաղթանա՛կ» վանկարկումներով նա իջավ ամբիոնից:

Հաջորդ ելույթը Արամ Մանուկյանինն էր: «Խնդրում եմ լավ հիշեք այս օրը՝ սեպտեմբերի 25-ը, որ այսօրվանից այստեղից սկսելու է մի նոր շարժում»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով երեք ուժի միավորման հանգամանքը: «Մենք հիմա մեկ հարցում միասնական ենք՝ փրկել Հայաստանը: Մեր շարժումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, որևէ երկրի դեմ, որևէ երկրի կողմից չի թելադրվում, մենք ո՛չ հակառուս ենք, ո՛չ հակաեվրոպացի, մենք հայ ենք, մեր խնդիրը կանգեցնելն է այն ընթացքը, որի մեջ գտնվում է ՀՀ-ն, իսկ Հայաստանի վիճակը լուրջ է», և դա պետք է անել շատ արագ: Այնուհետև Արամ Մանուկյանի ելույթը դարձավ ավելի բոցաշունչ ու հայհոյախառն. «Իշխանության աշխատանքի արդյունքում մի շերտ կա, որ ասում է՝ շառից հեռու, փորձանքից հեռու, հեռու գնամ՝ չխառնվեմ: Բայց սեղանների շուրջ աջակցում են, բայց դուխը չի հերիքում, որ գան: Մյուս շերտն ասում է, որ լքում է մարտի դաշտը, վախկոտ են, թողնում գնում են, իր ծնողների գերեզմանը թողնում գնում են: Բայց եթե մենք էլ հանկարծ թողնենք գնանք՝ ո՞ւմ ենք թողնում, բորենիների՞ն, մի խումբ ավազակների՞ն, բա մեր թոռները չե՞ն ասի՝ ա՛յ վախկոտներ, ամերիկաներում աման լվացող եք աշխատում, բա ձեր սե՞րը հայրենիքի նկատմամբ: Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձե՛ր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ: Հալալ ա բոլոր էն մարդկանց, ովքեր իրենց տեր են զգում, որ չեն ուզում մի քանի բաշիբոզուկ մարդկանց արտաքսի էս երկրից, հալա՛լ ա ձեզ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում