Դաստիարակության չինական ոճը, որն աշխարհին հայտնի է որպես ամենախստերից մեկը, երեխաների մոտ խթանում է ցածր ինքնագնահատականը, պարզել են մասնագետները:
Պատճառը նրանումն է, որ չինացի շատ ծնողներ, փորձելով երեխայից առավելագույն արդյունքներ ստանալ, ավելի շատ են նրան պատժում, քան օգնում: Արդյունքում հակառակն է ստացվում և երեխան դպրոցում դժվար է հարմարվում, գրում է Free Press Journal-ը:
Այս խնդիրը հատկապես սուր է միգրանտների ընտանիքներում, ովքեր փորձում են համատեղել ավանդական, մշակութային նորմերը և երեխաների դաստիարակության առավել տարածված ուղղությունները:










































