«Այն մարդիկ, որոնք տարիներ առաջ մեզ մեղադրում էին, այժմ հենց իրենք են փորձում հանրությանը համոզել, որ խորհրդարանական համակարգը լավագույնն է: Առաջ նրանք մեզ ասում էին, որ այդ ճանապարհով իշխանության են եկել ֆաշիստները, այդ ճանապարհով իշխանության եկավ Հիտլերը: Հիմա այդ ո՞ր Հիտլերի համար եք դուք ճանապարհ հարթում, բոլորիս համար էլ պարզ է: Այժմ նրանք փորձում են նույնը անել՝ ձևավորել կեղծ օրակարգ և 10 տարով երկարացնել իրենց բռնապետությունը: Մենք ձեզ հետ միասին կունենանք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչի և որտեղ չի իշխի կրիմինալը և կոռուպցիան»,- այս մասին Աբովյանում մեկնարկած եռյակի հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:









































